Arminfo.info


Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:48

Արմինֆո.Ամենայն հարգանքով, բայց Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House - ը չի որոշում։ Այդ մասին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՝ մեկնաբանելով Freedom House-ի վարկանիշում Հայաստանի դիրքերի վատթարացումը։

ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:40

Արմինֆո. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա։ Այդ մասին ապրիլի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է օգտագործել "Մեծ եղեռն"  տերմինը՝ "Հայոց ցեղասպանության" փոխարեն:

Հայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:51

Արմինֆո.Հայաստանում ամեն տարի օգոստոսի 3-ին կնշվի իրաքյան Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Իշխանության կուսակցության պատգամավոր. Ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանին հանձնել այն տարածքները, որոնք մտնում են երկրի ճանաչված սահմանների մեջ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 16:54

Արմինֆո.Հայաստանում ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանին հանձնել այն տարածքները, որոնք մտնում են երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ։ Այդ մասին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մարտի 21-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի բացակայության դեպքում տարածքների մի մասը Բաքվի վերահսկողությանը հանձնելու ռիսկերի առկայության մասին հարցին։

Կրեմլ. Հայաստանը "Զվարթնոց"-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացրել
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 16:33

Արմինֆո.Հայաստանը Երևանի "Զվարթնոց" օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշում չի կայացրել, Ռուսաստանի պաշտոնական խողովակներով դրա մասին չի հաղորդվել: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ռուսական "Գիտելիք" միության "Գիտելիք. Առաջինները" մարաթոնի ընթացքում:

Արթուր Հովհաննիսյան. Հաշվի առնելով Հայաստանի պետական շահերը՝ Քաղաքացիական պայմանագրի օրակարգում ԵՄ երկրների հետ սերտ հարաբերությունների ամրապնդումն է
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 13:38

Արմինֆո.Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օրակարգում նախատեսվում է ԵՄ երկրների հետ սերտ հարաբերությունների հետագա ամրապնդում: Այդ մասին մարտի 1-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Քաղաքացիական պայմանագիր. Հայաստանի հիմնական օդային հանգույցների սահմանապահ հսկողությունը պետք է իրականացնեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչները
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 13:37

Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու հարցը մեր քաղաքական թիմում նույնպիսի մտահոգություն է առաջացնում, ինչպես հանրության շրջանում։ Այդ մասին մարտի 1-ին ճեպազրույցում հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ այդ հարցը կուսակցության օրակարգում է։ "Առայժմ այդ առնչությամբ որևէ որոշում չի կայացվել, բայց քննարկումների արդյունքները հանրությանը կներկայացնենք ինստիտուցիոնալ ձևով", - ասել է ՔՊ քարտուղարը:

ԵԽ-ն  ընդունել է երկու բանաձև, որոնք ԵՄ-ին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ. պատգամավոր
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 10:49

Արմինֆո.  Եվրախորհրդարանն  ընդունել է երկու բանաձև, որոնք ԵՄ-ին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյան. Հայաստանը կողմ է Բրյուսելում բանակցությունների վերսկսմանը, բայց՝ թե որքանով է դա իրատեսական, դեռ հարց է
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 15:20

Արմինֆո. Հայաստանը կողմ է Բրյուսելում բանակցային գործընթացի վերականգնմանը, բայց՝ թե որքանով է դա իրատեսական, դեռ հարց է։ Այդ մասին փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Բաքուն մշտապես աջակցում է Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներին՝ վերջինիս հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Հայաստանում կսահմանափակվի քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրման ժամանակը. օրինախագիծ
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 16:48

Արմինֆո. Հայաստանում կսահմանափակվեն քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրման ժամկետները։  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի հունվարի 30-ի նիստում դրական եզրակացություն է տրվել "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում ներկայացված փոփոխություններին:

Պատգամավոր. Երևանը շարունակում է Մոսկվայի հետ համագործակցությունը, այդ թվում ՝ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 12:41

Արմինֆո. Հայաստանը շարունակում է համագործակցությունն իր ռուս գործընկերների հետ, այդ թվում ՝ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ Այդ մասին հունվարի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանին ռուսական սպառազինության խմբաքանակի մատակարարման մասին լուրերը։

Պատգամավորներ. Հայաստանի իշխանություններն այսուհետեւ էլ շարունակելու են առաջ մղել խաղաղության օրակարգը՝ չնայած Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 12:39

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր չեն կանգ առնել և շարունակելու են առաջ մղել խաղաղության օրակարգը։ Այդ մասին հունվարի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունները։

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են խորհրդարանական լրագրողին հավատարմագրումից զրկելու փաստը
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 10:54

Արմինֆո. Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են խորհրդարանական լրագրողին հավատարմագրումից զրկելու փաստը: ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում ասվում է.

Ավարտվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը Երեւանում
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:17

Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը:

Ֆրանսիայի դեսպան. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանմանը գնաց Ռուսաստանի մեղսակցությամբ
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023, 10:22

Արմինֆո. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:

Երեւանում եվրոպական հարթակն առավել նպաստավոր են համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների համար
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 13:43

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները շարունակելու են ջանքերը պետության անվտանգության ապահովման ուղղությունների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Պատգամավոր. Հայաստանի իշխանություններն արել են և անելու են հնարավորինը՝ պետության սահմանների անձեռնմխելիությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023, 13:22

Արմինֆո.Հայաստանի իշխանություններն արել են և անելու են հնարավորինը՝ պետության սահմանների անձեռնմխելիությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար։ Այդ մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում պետք է ներկայացված լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հստակ մեխանիզմներ. պատգամավոր
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023, 12:25

Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շատ բարդ գործընթաց է ընթանում։ Այդ մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ առավել կարեւոր հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռեւս հեռու են միմյանցից։

Կառավարող խմբակցությունը մտադիր է պաշտոնանկ անել խորհրդարանական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահին
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023, 16:07

Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը մտադիր է պաշտոնանկ անել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: ԱԺ որոշման նախագիծը ներկայացված է Ազգային ժողովի կայքում:

ԱԺ պատգամավոր. Այժմ, առավել քան երբեւէ, հրամայական է մեր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վրա
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023, 12:46

Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչ արդեն երկու հարյուր օրից ավելի շրջափակման մեջ է: ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում  ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում իր ելույթում:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով